Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողներս ըմբռնումով մոտեցանք նախարարների արագ հեռանալուն՝ մեր հարցերին չպատասխանելով: Նրանք շտապում էին կատարել վարչապետի խոսքը՝ ներկա լինել ԱԺ-ում 2017-ի բյուջեի քննարկմանը: Իսկ կառավարության նիստում, ինչպես միշտ, այս անգամ ևս վարչապետը հստակ հանձնարարականներ տվեց Նոր տարվան ընդառաջ:
Առաջին հանձնարարականը վերաբերում էր ՊԵԿ-ին՝ շաբաթ-կիրակի օրերը աշխատանքային դարձնել և ուշադիր լինել տնտեսավարողների նկատմամբ: Վարչապետն առաջարկեց ՏՄՊՊՀ-ին ուշադիր լինել գների արհեստական բարձրացում թույլ չտալու և շուկայում մրցակցությունը չխախտելու հարցերում: Առաջարկ եղավ նաև ԿԲ-ին, որ առևտրային բանկերը տոնական օրերին աշխատեն արտակարգ ռեժիմով:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ